հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության հավանականության հարցը

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության հավանականության հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը, հայտնում է rbc.ru-ն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք երևանը հստակեցրե՞լ է իր դիրքորոշումը՝ Պեսկովն ասել է. ՛՛Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ՛՛:

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

 

  • Կիսվել: