Վրաստանի հետախուզվող քաղաքացին կալանավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում․ ոստիկանություն
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 18-ին՝ ժամը 06:00-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գաբրիել Ա.-ն, որը 2019 թ. հուլիսի 17-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր Նորվեգիայի Թագավորության Օսլո քաղաքի Ինտերպոլի կողմից: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: