չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ՌԿ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, կատարվում է քննություն։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 8-ին «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը, մասնավորապես, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալովվարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել»։

  • Կիսվել: