ՎԵՏՕ-ի ղեկավարին հարցաքննել են սպանության սպառնալիքի վերաբերյալ
Այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարին հրավիրել էին Արաբկիրի քննչական բաժին: Մալյանը բաժին գնացել էր տորթով, ծաղիկներով, քանի որ սա նրա հոբելյանական 100-րդ այցն էր իրավապահներին, գրում է Analitik.am-ը:
Ավելի վաղ «ՎԵՏՕ» շարժման ղեկավարը նաև խոստացել էր իր հեղինակած «Սոդոմի փիառ» գիրքը նվիրել նրան, ում «շնորհիվ» ինքն այսօր հրավիրվել է բաժին՝ նշելով, որ չգիտի, թե ինչի համար են իրեն հրավիրել: Գրքի հասցեատերը ակտիվիստ Լարա Ահարոնյանն է:
Analitik.am-ին հայտնի է դարձել, որ Նարեկ Մալյանին քննչական կոմիտե կանչել էին հարցաքննության, քանի որ Լարա Ահարոնյանը հաղորդում է տվել Մալյանի դեմ առ այն, որ սպանության սպառնալիք է հնչեցվել:
Ահարոնյանը Մալյանին մեղադրում է իր հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու մեջ: