կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վերմիշյանը մեղադրանքը չի ընդունում. կալանավորման որոշումը բողոքարկվել է

Վերմիշյանը մեղադրանքը չի ընդունում. կալանավորման որոշումը բողոքարկվել է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանը կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Վահագն Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝  գրավը:

  • Կիսվել: