շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։ 

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ծնողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։

 

"Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

 

Սիրելի շրջանավարտնե՜ր, շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ",- ասվում է Եգորյանի հայտարարության մեջ։

  • Կիսվել: