երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վերջին 2 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 115 դեպք

Վերջին 2 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 115 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, ֆիզիկական ներգործության և խուլիգանության՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու և սառը զենք կրելու՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցի մաքսանենգության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար. 3 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: