հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի պաշտպանի բողոքը՝ նրա բնակության վայրի խուզարկության վերաբերյալ

Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի պաշտպանի բողոքը՝ նրա բնակության վայրի խուզարկության վերաբերյալ

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանի բողոքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Շխիմյանը։

Նա հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի` «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» առաջին ատյանի դատարանի 22.11.2020թ որոշումը բեկանվել է։

Բացի այդ, Քննչական կոմիտեն ավագ քննիչի միջնորդությունը Հակոբյանի բնակության վայրում ու օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ, մերժել է։ Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում։

  • Կիսվել: