շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վերաքննիչ քրեական դատարանը վաղը քննելու է Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը վաղը քննելու է Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ հունվարի 19-ին, քննելու է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։

Դատական նիստը տեղի կունենա ժամը 10։00-ին։

Նշենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

  • Կիսվել: