հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արթուր Սարգսյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արթուր Սարգսյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «18 արդարների» գործով կալանավորված Արթուր Սարգսյանի պաշտպանների բերած բողոքը։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Պաշտպանն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց, քանի որ դեռ չի ստացել որոշումը։ Պաշտպանական խումբը հավելյալ տեղեկություններով հանդես կգան ավելի ուշ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջքցը փոխվել է: Տեղեկությունը

Հավելենք, որ Sputnik Արմենիային էլ հայտնել է, որ, ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով՝ համակցված 20 մլն դրամ գրավով:

  • Կիսվել: