շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Առանց պաշտպանության կողմին պատշաճ ծանուցելու անձին կալանավորելու որոշում կայացնելու համար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ 

Որոշումը ստորագրել են Գագիկ Ջհանգիրյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը, Ստեփան Մելիքյանը, Վիգեն Քոչարյանը ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը և Անի Մխիթարյանը հատուկ կարծիք են ներկայացրել՝ պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։

  • Կիսվել: