ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերաքննիչ դատարանն Առուշանյանին ազատ արձակելու միջնորդության մասին որոշումը կհրապարակի վաղը

Վերաքննիչ դատարանն Առուշանյանին ազատ արձակելու միջնորդության մասին որոշումը կհրապարակի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 9։40-ին։

Նշենք, որ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։

Պաշտպանները դատարանին հայտնել են, որ Առուշանյանն ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտելու գործի քննությանը, եւ, որ դրա ռիսկն էականորեն նվազել է։ Նրանք հիշեցրել են նաեւ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքը, որը դատաքննության փուլում հերքվել է։

Նշենք, որ դատական նիստին զուգահեռ բակում ի աջակցություն Առուշանյանի, հավաքվել էին նրա աջակիցները։

 

  • Կիսվել: