ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վեդիում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեականգործ. ՔԿ

Վեդիում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեականգործ. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  մայիսի 8-ին՝ ժամը 23.30-ին,Վեդիքաղաքի 43-ամյա բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ժամը 18:00-20:00-ի սահմաններում, անհայտ անձն իր ուղղությամբ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնաձիգով մտել է Վեդի քաղաքում գործող քարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն, որտեղ այդ պահին ներկա է եղել 43-ամյա տղամարդն իր ընկերների հետ: Նկատելով զինվածանձին՝ 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, ինչի հետևանքով նա դուրս է շպրտվել, դուռը փակվել է, որից հետո վերջինս 2-3 կրակոց  է արձակել դռան ուղղությամբ և դիմել փախուստի:

Այնուհետև Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց ևս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ, շինության դռան վրա, հայտնաբերվել են կրակված 3 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ, իսկ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի հատվածի զննությամբ՝  6 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդհոդվածի (սպանությանփորձ) 1-ին մասով և 235-րդհոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ինմասով:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժամանը:

Նշանակվել են դատահետքաբանական-դատաձգաբանական համալիր, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունըշարունակվում է:

  • Կիսվել: