կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Արարատի մարզի Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել Քննչական կոմիտե։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
 
«Ապրիլի 22-ին ոստիկանությունը ստացել է տեղակատվություն, որ մեկը մյուսի նկատմամբ անառակաբարո գործողություն է կատարել։ Դրանից հետո բաժին է հրավիրվել տուժողը, նա հաղորդում է տվել, ինչից հետո էլ կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, վերջինս ներկայացվել է քննչական կոմիտե»,– նշեցին ՆԳՆ–ից։
Մեր տեղեկություններով` միջադեպի զոհը 17 տարեկան է։
 
Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Վեդի քաղաքում մանկապղծության միջադեպ է գրանցվել։ Նշվում էր, որ արարքը կատարած Վեդու բնակիչներն ազատության մեջ են։ Ըստ տեղեկատվության` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։
 
Լրատվամիջոցները հայտնում էին նաև, որ դեպքից հետո տուժող կողմի հարազատները փորձ են արել վենդետայով վրեժ լուծել։

  • Կիսվել: