ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում

Վարորդական իրավունք ստացած 473 անձ 2019-ին հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում. նրանց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

Ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները, նա նշեց․

 

«Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, որոնցից 102-ը առգրավվել և հանձնվել են ՃՈ»։

Կարապետյանը հայտնեց, որ արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը որոշակիորեն տվել է իր դրական արդյունքը:

  • Կիսվել: