Վարեւանյանը՝ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարության մասին
Դավիթ Տոնոյանի պաշտպաններն ազդակ են տալիս, որ վերաքննիչ քրեական դատարանում գործը չմակագրվի Արմեն Դանիելյանին, որ կալանավորումից ազատելու հարց առաջանա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությանը, ոտեղ նշել են. «Դավիթ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում»:
Դիտարկմանը, որ ըստ էության, դա գործարք է իշխանության հետ՝ պատերազմում պարտության առնչությամբ լռելու համա՞ր, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դեռ ազդակն է: Ժողովրդական լեզվով ասած՝ հիմա դեռ աչքով են տալիս: Ամեն դեպքում մենք խոսում ենք պաշտպանության նախարարի մասին, որը ոչ միայն անորակ զենքի հետ առնչություն ունի, ըստ ԱԱԾ-ի, այլեւ ՀՀ անվտանգության եւ պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի:
Նախկին նախարարի պաշտպանները նաեւ գիտեն, որ որոշակի տեղեկությունների տիրապետելը եւ դիտավորությամբ չհայտնելը քրեաիրավական հետեւանքներ կարող է ունենալ: