ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել

«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել կնոջ հետ կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձին:

Արդյունքում՝ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նույն օրը հայտնաբերել են ևս 2 բջջային հեռախոս, որոնք մեկ այլ կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացին թաքցրել էր գոտու տակ:

  • Կիսվել: