ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարդապետյանը՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների քրգործերի կարգավիճակի մասին

Վարդապետյանը՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների քրգործերի կարգավիճակի մասին

Երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Մյուսի մասով քննությունը շարունակվում է: ԱԺ ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե ի՞նչ փուլում են Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողների քրգործերը:

«Նա մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ»,- նշեց դատախազը։

«Այս պահին մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում: Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով: Եթե միայն Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ՝ դա 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան է և Ստրասբուրգի կոնվենցիան»,- ասաց Աննա Վարդապետյանը:

 

  • Կիսվել: