շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետը հերթական անգամ ժամանակավրեպ «ԿՈՂՄ» քարոզչություն է իրականացրել. ՀՎՀՀ համակարգող

Վարչապետը հերթական անգամ ժամանակավրեպ «ԿՈՂՄ» քարոզչություն է իրականացրել. ՀՎՀՀ համակարգող

Հանրաքվեի վերահսկման հասարակական հանձնաժողովի (ՀՎՀՀ) համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդում է ներկայացրել  ԿԸՀ` ահազանգելով  հանրաքվեի մասին օրենքի խախտման մասին։

Նա գրել է. «Այսօր, ՀՀ վարչապետը խախտելով «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 14.1-րդ մասերի պահանջները, հերթական անգամ ժամանակավրեպ «ԿՈՂՄ» քարոզչություն է իրականացրել՝  armtimes.com» ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հանրաքվեին նվիրված բանաստեղծություն:

  • Կիսվել: