Վարչապետն ինձ կանաչ լույս է տվել պետական կառավարման համակարգի ցանկացած օբյեկտում կատարել վերահսկողություն, այդ թվում՝ իր աշխատակազմում. Ռոմանոս Պետրոսյան
Չի կարող հետհեղափոխական Հայաստանում, մասնավորապես` վարչապետին վերապահաված վերահսկողական լիազորություններ իրականացնող կառույցը սարքոցիներ անի, նման բանը բացառում եմ: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետարանում չարաշահումների հետ կապված կարծիքներ կային, որ ՊՎԾ-ն սարքել է մարզպետարանի գլխին:
Հարցին՝ վարչապետի աշխատակազմում ստուգումներ իրականանցելու լիազորություն ունեն, թե՝ ոչ, Պետրոսյանն ասաց. «Այո, նոր նախագծով արդեն վերապահված է այդ լիազորությունը»:
Պետրոսյանը նշեց, որ ինքը կամքի պակաս չունի իրականացնելու անաչառ վերահսկողություն: «Վարչապետն ինձ տվել է կանաչ լույս՝ պետական կառավարման համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վերհանելու, տեղեկանքներ կազմելու, զեկուցելու, ընդհուպ մինչև քրեաիրավական գնահատականի ուղարկելու մասով որևէ կաշկանդում չունեմ»,- շեշտեց նա: