կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչական վարույթ՝ այս անգամ Վահե Ղալումյանի դեմ

Վարչական վարույթ՝ այս անգամ Վահե Ղալումյանի դեմ

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի նկատմամբ վարույթ է հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Ղալումյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականին մարտի 11-ին է հարուցվել վարույթը։ Գրում է Armlur.am-ը։

Վահե Ղալումյանի կողմից 2020 թվականի մայիսի 25-ին ներկայացրած «պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի» հայտարարագրում «Դրամական միջոցները»  բաժնի «Բանկային հաշիվների մնացորդներ» ենթաբաժիններում պատգամավորն առերևույթ չի հայտարարագրել իր դրամական միջոցները՝ բանկային հաշիվներին առկա մնացորդները, ինչ առնչությամբ 2021 թվականի մարտի 11-ին Վահե Ղալումյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար, սակայն լինելով պատշաճ ծանուցված՝ չի ներկայացել։

Ղալումյանի արդարացումը եղել է այն, որ նա բանկային հաշիվների մնացորդների մասին տվյալներ չի ունեցել և շփոթությամբ թերի է լրացրել և ներողություն է խնդրել։
Խախտումը հաստատավել է, սակայն Հանձնաժողովը որոշում է կայացրել Վահե Ղալումյանին ազատել վարչական պատասխանատվությունից՝ կատարելով բանավոր նկատողություն։ Ղալումյանին տվել են 7 օր հայտարարագրրի համապատասխան բաժնում ուղղումներ անելու համար։

  • Կիսվել: