ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչական դատարանը կարճել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը

Վարչական դատարանը կարճել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը

Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Հայցադիմումներից մեկը մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի նկատմամբ, ի դեպ ճնշման միջոցներ էին սկսվել հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո։ Նշված որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ շտապել էր վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։

  • Կիսվել: