հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են աղոթագրքում թաքցված կասկածելի զանգված

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են աղոթագրքում թաքցված կասկածելի զանգված

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Լ․Հ․-ի կողմից դատապարտյալ Ա․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա աղոթագրքի միջից հայտնաբերվել է բացիկ, որում թաքցված է եղել պոլիէթիլենային տոպրակով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգված։ 

Լ․Հ․-ն ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն։ 

  • Կիսվել: