հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ այսօր՝ հունվարի 18-ին՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։

ՔԿ խոսնակը չմանրամասնեց, թե կոնկրետ որ արտահայտության մասին է խոսքը:

  • Կիսվել: