երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վահե Գրիգորյանին ընդամենը տեսնում եմ ՍԴ-ի միջանցքում, այս կամ այն սենյակներ գնալու ժամանակ. Արևիկ Պետրոսյան

Վահե Գրիգորյանին ընդամենը տեսնում եմ ՍԴ-ի միջանցքում, այս կամ այն սենյակներ գնալու ժամանակ. Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարնում ճգնաժամ չկա։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝  ՍԴ-ում ճգնաժամ արող էր լինել, եթե չկարողանային նիստեր անցկացնել, որոշումներ կայացնել, եթե իրենց անգործության հետևանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեին խնդիրներ իրենց լիազորությունները բնականոն ձևով իրականացնելու առումով։

«ՍԴ-ն առ այսօր բնականոն հունով աշխատել է, որևէ խնդիր չունենալով որևէ նիստի քվորումի հետ կապված, իրավազորության հետ կապված, որոշման կայացման հետ կապված։ Մեր որոշումները կայացրել ենք բարձր պետականության զգացողությամբ, պետական ինստիտուտների նկատմամբ փոխադարձ հարգանքի մթնոլորտում իրականացրել ենք մեր սահմանադրական առաքելությունը»,- ասաց Արևիկ Պետրոսյանը։

Հարցին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին տեսել է, այժմ նա ՍԴ շենքում է, վերջինս պատասխանեց. «Պարոն Գրիգորյանին ես ընդամենը տեսնում եմ ՍԴ-ի միջանցքում, այս կամ այն սենյակներ գնալու ժամանակ, աշխատանքային նիստերին նա չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում, ես տեղյակ չեմ՝ նա ՍԴ շենքում է, թե ոչ այս պահին։ Մենք ունեցել ենք պատրաստակամություն լսելու իրեն, իր դիտարկումները։ Ազգային ժողովի ամբիոնից նա հայտարարեց, որ պատրաստվում է ՍԴ դատավորների հետ իր դիտարկումներն ու նկատառումները կիսել, բայց,  օրինակ,  ինձ հետ նա հանդիպման նախաձեռնություն չի ունեցել, չի կիսել, ինչու չգիտեմ, կարող եք հարցնել իրեն»։

Արևիկ Պետրոսյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի երդում է տվել՝ լինել անաչառ ևապահովել Սահմանադրության գերակայության իր առաքելությունը, նա պետք է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով իր լիազորություններն իրականացներ իր տված երդման և իր ստանձնած պաշտոնի շրջանակներում։ «Եթե նա գտնում էր, որ ՍԴ-ում այնպիսի ճգնաժամային իրավիճակ է, որն անհաղթահարելի է, ինքը պետք է բարի լիներ, պայքարեր դրա դեմ, եթե կարող էր՝ հաղթահարեր, ունենար իր պատկերացրած իրավական մթնոլորտը, նոր ձգտեր, շատ ձգտեր, ինչպես ձգտեց գալ ՍԴ,  ընտրվել ՍԴ դատավոր»,- հավելեց նա։

 

  • Կիսվել: