կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:



Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ հիմնադրամի և ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:



Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է պետության կառույցում զինված ուժերի և բարձրագույն ռազմական կրթության առանձնահատուկ դերակատարությանը, խոսել բանակային բարեփոխումների հիմնադրույթների կարևորության մասին: Իր խոսքում նախագահը բարձր է գնահատել հայկական զինված ուժերի զարգացման գործում Ռազմական ակադեմիայի հիմնադրումը, որը կարևոր քայլ էր բանակի սպայական անձնակազմի համալրման և կադրային ապահովման համար:



Դասախոսության ավարտին անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է կուրսանտների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել Ռազմական ակադեմիայի կրթական ծրագրերին:

  • Կիսվել: