չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահագն Չախալյանը չի կալանավորվի

Վահագն Չախալյանը չի կալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի մերժեց «Զարթոնք» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Կամք», «Միասնական Ջավախք» ՀԿ նախագահ, պատերազմի մասնակից Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Այս մասին հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

Նշենք, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր Վահագն Չախալյանին տեղեկանք տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ վերջին չորս տարում Վահագն Չախալյանը չունի առնվազն 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

  • Կիսվել: