կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը` նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։

 

 

  • Կիսվել: