հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը

Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը

Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Բենիկ Գալստյանը:

«Այս նիստին քննարկվելու է Գերասիմի խափանման միջոցի հարցը։ Նիստը լինելու է դռնբաց։

ՀԳ Լիահույս եմ, որ դատարանը կգործի օրենքի շրջանակներում, որպիսի պայմաններում Գերասիմը կհայտնվի ազատության մեջ»,- նշել է նա։

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։

 

  • Կիսվել: