երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վաղը դատարանը կքննարկի Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը

Վաղը դատարանը կքննարկի Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը

Վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, կկայանա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը: Այս մասին հայտնում է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ 

Նախատեսվում է, որ վաղը դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։

  • Կիսվել: