հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վաղ առավոտից  անհնազանդության ակցիաների 73 մասնակից է բերման ենթարկվել

Վաղ առավոտից անհնազանդության ակցիաների 73 մասնակից է բերման ենթարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում այսօր՝ մայիսի 18-ի առավոտից սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 73 քաղաքացի։

Ոստիկանությունից  հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

  • Կիսվել: