ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուզում ենք քրեակատարողական նոր հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն. Անդրեասյան

Ուզում ենք քրեակատարողական նոր հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն. Անդրեասյան

Մենք տարբեր տեսակի լուծումներով հիմա փորձում ենք կարգավորել. այսպիսի մի խնդիր է ծագել՝ մի շարք դատարաններ են ավելացել, այլ դատավորներ էլ են ավելացել, հիմա պետք է կարողանանք շինությունները հասցնել օրենսդրական փոփոխությունների հետևից, օրինակ, նույն Հակառոկուպիցոն դատարանների պարագայում կառուցում ենք շենքը, որտեղ պետք է տեղակայված լինեն և հակակոռուպցիոն կոմիտեն, և հակակոռուպցիոն դատարանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չհերքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի տեղեկությունը, որ դատավորների մի մասը տեղակայված է ԴԱՀԿ շենքում:

Նա նշեց, որ 12 քրեակատարողական հիմնարկ կա, որոնցից երկուսը հիմա փակում են՝ «Կոշ»-ը և «Հրազդան»-ը:

«Մենք նախատեսում ենք միավորել ևս երկու կամ երեք ՔԿՀ, բայց չենք պատրաստվում բոլորին թողնել անգործ», - ասաց նախարարը:

Անդրեասյանը չկարողացավ խոստանալ, որ 2022 թվականին ավարտված կլինի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը, բայց որ 2022 թվականին նախատեսվում է բացարձակ նոր ՔԿՀ-ի ստեղծում, դա ակնհայտ ծրագիր է:

«Կա նաև տարածքը՝ «Էրեբունի» ՔԿՀ-ի նախկին տարածքում, ու եթե մեզ հաջողվի այս ծրագիրը, այս նոր ՔԿՀ-ն լինելու է մոդելային: Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն, որովհետև այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ, բայց նաև կարող է որոշ ՔԿՀ-ներում գտնվողների համար լինի ավելի ցավալի, որովհետև, եթե իրենք ուզում են օրենք խախտել, իրենց չի հաջողվի», - ընդգծեց Արդարադատության նախարարը:

  • Կիսվել: