ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուզում եմ հավատալ՝ միտումնավոր չի նման ձևակերպումներով արվել․ Գոռ Աբրահամյանը՝  «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մասին

Ուզում եմ հավատալ՝ միտումնավոր չի նման ձևակերպումներով արվել․ Գոռ Աբրահամյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մասին

Անմտություն է կարծել, որ գլխավոր դատախազը կարող էր հանցագործության բացահայտումը մեջքից հարված համարե։ Այս մասին գրում է Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝  անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի  հոդվածին։

«Անմտություն է կարծել, որ գլխավոր դատախազը կարող էր հանցագործության բացահայտումը մեջքից հարված համարել՝ անկախ նրանից՝ որ համակարգին է վերաբերում, առավելևս կոլեգիայի նիստում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դատախազների ներկայությամբ, առավելևս մի դեպքի կապակցությամբ, որը բացահայտվել է անձամբ գլխավոր դատախազի հսկողության ներքո:

Այո, դատախազության կոլեգիայի նիստում այդ դեպքին անդրադարձ եղել է, որպես օրինակ բերվելով համակարգի ներսում նման դեպքերի բացառման և դրանց հանդեպ բացարձակ անհանդուրժողականության ցուցաբերման համատեքստում»,-գրել է նա։

Դատախազի խորհրդականը նաև հույս է հայտնել, որ «Ժողովուրդ» թերթի առաջնորդող հոդվածի առաջին նախադասությունը միտումնավոր չի նման ձևակերպումներով արվել։ 

  • Կիսվել: