շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուժեղացված ծառայություն՝ Շիրակի և Լոռու մարզերում․ 33 վարորդ երթևեկել է ոչ սթափ վիճակում

Ուժեղացված ծառայություն՝ Շիրակի և Լոռու մարզերում․ 33 վարորդ երթևեկել է ոչ սթափ վիճակում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 24-ից 31-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2908 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 39 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։

Ի դեպ, համարանիշեր չունեցող տրանսպորտային միջոցներից 2-ի վարորդները չեն ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական։

Բացի այդ, 2 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: