հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները Երևանում հայտնաբերել են 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները Երևանում հայտնաբերել են 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները փետրվարի 12-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների: Հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ: ՀՀ ոստիկանությունն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով:

No photo description available.

Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն:

Դժվար չէ պատկերացնել, թե նշված զենքն ինչպիսի վտանգ կարող էր ներկայացնել հենց քաղաքացիների համար:

No photo description available.

Ոստիկանությունը պարբերաբար իրականացրել և իրականացնելու է նմանատիպ կանխարգելիչ և նախականխման միջոցառումներ:

Ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

No photo description available.

  • Կիսվել: