կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ուշագրավ իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում. «Ժողովուրդ»

Ուշագրավ իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ կալանավորներն այնքան շատ են, որ նրանց դատարան ուղեկցող ոստիկանները չեն հասցնում նրանց բերել դատարան։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանը հասել է այնտեղ, որ անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն են դիմում ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատարին՝ խնդրելով լուծում տալ իրավիճակին, քանի որ, կալանավորներին դատարան չբերելով, նիստերն են հետաձգվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: