շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման մասին նախագիծն ընդունվեց․ Ի՞նչ է  սպասվում

Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման մասին նախագիծն ընդունվեց․ Ի՞նչ է սպասվում

Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Այս մասին գրում է արդարադատության նախարար Ռուսատմ Բադասյանը։

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր (այս թվերը վերջնական չեն)։

Նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։

Արդյունքում կմեծանա գործերի քննության արագությունը, կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը։

  • Կիսվել: