շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ, որը պետք է գնահատվի որպես դրական երևույթ․ Խաչատրյան

Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ, որը պետք է գնահատվի որպես դրական երևույթ․ Խաչատրյան

Կոռուպցիայից զերծ հասարակությունը պարտադիր նախապայման է մարդու իրավունքները հարգող, մարդուն՝ որպես բարձրագույն արժեք համարող հասարակություն ստեղծելու համար, այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն  պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաև Ապօրինի գույքի վերադարձման գործերով զբաղվող վարչություն է ստեղծվել, ավարտին է մոտենում եռաստիճան մասնագիտացված կոռուպցիոն գործերի քննության դատարանների ստեղծումը»,- այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Այս պահին դրությամբ՝ ունենք կոռուպցիոն դեպքերի աճ, գուցե, մի փոքր հետաքրքիր հնչեց, որ որպես դրական ցուցանիշ եմ ուզում նշել կոռուպցիոն դեպքերի աճը, բայց իրավաբանական վիճակագրության մեջ  կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երևույթ։ Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, նաև գիտությամբ հիմնավորված վարկած է դա, որ կոռուպցիոն հանցագործությունների աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում»,-նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում կոմիտեում քննվել են 1003 քրեական վարույթներ․ «Այսօրվա դրությամբ՝ արդեն իսկ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»։

  • Կիսվել: