ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուղղորդում չկար. ՍԴ դատավորը՝ ընտրությունների մասին

Ուղղորդում չկար. ՍԴ դատավորը՝ ընտրությունների մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանն ասաց, որ իր համար բացարձակ անակնկալ չէր ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ինքնաբացարկ հայտնելը:

՛՛Այս ընթացքում ճանաչել եմ պարոն Խաչատրյանին. նա իրեն տեսնում է հենց դատավորի կարգավիճակում, մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը՛՛,-ասաց Դիլանյանը:

Նա անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վաղը Խունդկարյանից բացի այլ թեկնածու առաջադրվի:

՛՛Չեմ կարող ասել, կարծում եմ, որ միայնակ կմնա՛՛,-պատասխանեց նա:

Խոսելով Հրայր Թովմասյանի արտահայտած այն կարծիքի մասին, համաձայն ոերի՝ տպավորություն է, թե  թեկնածուի ընտրությունն ուղղորդված էր՝ Դիլանյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել որևէ մեկի կարծիքը, սակայն իր կարծիքով ուղղորդում չկար:

  • Կիսվել: