երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թթուջուր գյուղում հայտնաբերվել է թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ

Թթուջուր գյուղում հայտնաբերվել է թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ

Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի փայտանյութի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի բեռնատար, որի թափքում առկա է եղել թեփի պարկերով քողարկված ապօրինի տեղափոխվող փայտանյութ:
 
Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: