կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ոստիկանները հունիսի լույս 26-ի գիշերն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ԿամԱԶ», «Զիլ» և «Ֆորդ» ավտոմեքենաներ։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 27 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Բաժնում պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռվա անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: