Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի ներքո: