հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով (Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը)։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նա նշեց, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։

 

  • Կիսվել: