շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ծանրամարտի առաջնությանը մարզահամերգային համալիրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով այցելուների զննություն կիրականացվի

Ծանրամարտի առաջնությանը մարզահամերգային համալիրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով այցելուների զննություն կիրականացվի

Ապրիլի 14-23-ը Երևանում անցկացվող «Ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության» ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասսայե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։

Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն և նշված առարկաները հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են։

Ապրիլի 14-ին տրանսպորտային միջոցների մուտքը Մարզահամերգային համալիր թույլատրվելու է հատուկ անցագրերով, իսկ քաղաքացիները կարող են այցելել միայն կենտրոնական մուտքով՝ աստիճանների հատվածից։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում պահպանել հասարակական կարգն ու համակեցության կանոնները։

  • Կիսվել: