շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծանոթ կնոջը կտրող-ծակող գործիքով վնասվածք հասցրած քաղաքացին ձերբակալվել է

Ծանոթ կնոջը կտրող-ծակող գործիքով վնասվածք հասցրած քաղաքացին ձերբակալվել է

Դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝լյարդի վնասումով» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը Երեւան քաղաքի բնակիչ է, ով  Փափազյան փողոցում գործող խանութի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է իրեն ծանոթ կնոջ կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, այնուհետեւ՝ հեռացել դեպքի վայրից:

Նախաքննությունը  շարունակվում  է:

  • Կիսվել: