երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թոռնուհին և նրա ամուսինը 72-ամյա տատի տնից 900 000 դրամ ու զարդեր էին գողացել

Թոռնուհին և նրա ամուսինը 72-ամյա տատի տնից 900 000 դրամ ու զարդեր էին գողացել

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել Կապան քաղաքի մի բնակչուհի: Հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 7-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 000 դրամ ու ոսկյա երեք զարդ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են 72-ամյա տանտիրուհու 23-ամյա թոռնուհին և նրա 32-ամյա ամուսինը: Նրանք ներկայացվել են Կապանի բաժին, որտեղ 32-ամյա երիտասարդը հայտնել է, հափշտակած փողը և ոսկյա զարդերը թաքցրել են Երևան քաղաքում վարձակալած բնակարանի ավտոտնակում:
Թոռնուհին ու ամուսինը ներկայացվել են նախաքննական մարմնին:

  • Կիսվել: