շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Տնային կալանքի և վարչական հսկողության համար օգտագործվող էլեկտրոնային սարքերի հնարավորությունները ներկայացվել են դատավորներին

Տնային կալանքի և վարչական հսկողության համար օգտագործվող էլեկտրոնային սարքերի հնարավորությունները ներկայացվել են դատավորներին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, որի նպատակն է եղել դատավորներին ներկայացնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ապահովելու նպատակով կիրառվող Էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, կարևորելով նման հանդիպում-քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք հնարավորություն կստեղծեն լուծումներ գտնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարման ընթացքում առաջացող խնդիրների համար:

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը դատավորներին է ներկայացրել էլեկտրոնային հսկողության սարքավորումների գործածման ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև առաջարկել դրանց լուծման տարբերակներ։

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը խոսել է էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունների և դրանց կիրառման սկզբունքների մասին։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար:

  • Կիսվել: