երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ

2022-2023 թվականներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսքը ՀՀ ՔԿ 9-ամյակին նվիրված Կոլեգիայի նիստին՝ Կոմիտեում իրականացվող վարույթներով թմրամիջոցների ապօրինի շրջանանռության (այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով) դեմ անցած մեկ տարվա ընթացքում իրականացվող քրեաիրավական անզիջում պայքարի արդյունքների մասին։

  • Կիսվել: