երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի սահմանային անցակետում

Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի սահմանային անցակետում

Ոստիկանության Կապանի և Մեղրիի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 02.30-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մեղրիի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Սոբգանի Ն.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: