երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՏԿԵՆ–ի ներկայացրած հաղորդումը սահմանված կարգով և ժամկետում կուսումնասիրվի. ՀԿԾՀ

ՏԿԵՆ–ի ներկայացրած հաղորդումը սահմանված կարգով և ժամկետում կուսումնասիրվի. ՀԿԾՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է ՏԿԵՆ–ի կողմից ներկայացված հաղորդումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀԿԾՀ–ից։

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ներկայացված հաղորդումը սահմանված կարգով և ժամկետում կուսումնասիրվի, և հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը՝ հաղորդումը վարույթ ընդունելու և կառավարիչ նշանակելու մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ։

  • Կիսվել: